Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ռուսաստանում Յըլդըրըմը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումներում կքննարկվեն քայլեր` ուղղված երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների վերականգնմանը, որոնք ճգնաժամի մեջ էին հայտնվել, երբ թուրքական կողմը խոցել էր ռուսական ինքնաթիռը:
Ռուսաստանը 2016 թվականի հոկտեմբերից մասնակիորեն վերացրել էր թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն, որը գործում էր 2016 թվականի հունվարի 1-ից: Այդուհանդերձ, արգելքը շարունակում է պահպանվել լոլիկի, հավի, խնձորի, տանձի, խաղողի, ելակի և մի շարք այլ մթերքների նկատմամբ: