Բաժիններ՝

Հաագայի դատարանը ԱՄՆ-ին կասկածում է Աֆղանստանում հանցագործություններ կատարելու մեջ

Հաագայի Միջազգային քրեական դատարանը կարծում է, որ «ԱՄՆ-ի զինված ուժերը և ԿՀՎ-ն Աֆղանստանում ռազմական հանցագործություններ են կատարել»։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդայի ամենամյա զեկույցում, հայտնում է USA Today-ը։

«ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները ոչ պատշաճ ձևով են վարվել նվազագույնը 61 բանտարկյալի հետ Աֆղանստանի տարածքում 2003թ. մայիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը, ընդ որում, դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել 2003-2004թթ.»,- ասվում է զեկույցում։

Իր հերթին, «ԿՀՎ-ի աշխատակիցները ոչ պատշաճ ձևով են վարվել 27 բանտարկյալի հետ Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների տարածքներում (հատկապես Լեհաստանում, Ռումինիայում, Լիտվայում) 2002թ. դեկտեմբերից մինչև 2008թ. մարտը։ Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել 2003-2004թթ.»։

Դատախազի կարծիքով՝ այդ գործողությունները իրականացվել են բանտարկյալներից «արժեքավոր օպերատիվ տեղեկատվություն ստանալու նպատակով»։ Վերջինիս տեղեկությամբ՝ հարցաքննության նման տեխնիկային արագ վերջ է դրվել «իշխանությունների հրամանով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930