Բաժիններ՝

ԱՄՆ-ում բռնաբարության համար դատապարտված տղամարդը 28 տարի անց արդարացվել է

ԱՄՆ Կոլորադո նահանգի երդվյալ ատենակալների դատարանն արդարացրել է բանտում բռնաբարության համար 28 տարի անցկացրած տղամարդուն այն բանից հետո, երբ նրան մեղադրող կինը հայտարարել է, թե նրա դեմքը տեսել է իր երազում, հայտնում է BBC-ն:

Անձամբ Կլարենս Մոզես-Էլը միշտ պնդել է, որ անմեղ է։
60-ամյա տղամարդն ազատ էր արձակվել անցած տարվա դեկտեմբերին, այն բանից հետո, երբ նրա գործն ուղարկել էին կրկնակի քննության:

Ներկայումս Երդվյալ ատենակալների դատարանը տղամարդուն արդարացնող դատավճիռ է հրապարակել։

Դատարանից դուրս գալուց հետո Կլարենս Մոզես-Էլը հայտարարել է, որ հույս ունի՝ իր գործը կնպաստի քրեական արդարադատության համակարգի բարելավմանը։ Ներկայումս, տղամարդու խոսքով, ինքը ցանկանում է վայելել իր ազատությունը։

Մոզես-Էլը դատապարտվել էր 1988թ.։ Նա դատապարտվել էր 48 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս