Հալեպում 1 օրում 3 հիվանդանոց է ռմբակոծվել
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմուտքում ռմբակոծվել է ևս մեկ հոսպիտալ, որը վերջին 24 ժամում թվով արդեն երրորդ հոսպիտալը, հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը։
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ նվազագույնը 1 մարդ է զոհվել Ավայջել գյուղին հասցված ավիահարվածի հետևանքով, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, տեղեկացնում է BBC-ն։
Նախօրեին ավերվել էին նաև Հալեպի արվարձաններում գտնվող հիվանդանոցները։ Որոշ հիվանդներ տեղափոխվել էին Ավայջել, որտեղ դարձյալ ռմբակոծվել էին։
Չի հաղորդվում, թե ով է հասցրել ավիահարվածները։ Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, թե ավիահարվածները հասցրել է սիրիական ավիացիան՝ Ռուսաստանի աջակցությամբ։