Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են սիրիական զորքերի կողմից արևելյան Հալեպի մոտալուտ գրոհի մասին

Սիրիական կառավարական զորքերը պատրաստ են մոտ ժամանակներս սկսել վճռական գործողություն «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ Հալեպի արևելյան նահանգներում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։

Հաղորդվում է, որ սիրիական ռազմական աղբյուրների տեղեկություններով՝ ահաբեկիչները հրաժարվել են օգտվել կրակի դադարեցումից և լքել Հալեպի արևելյան թաղամասերը, նրանք շարունակում են օգտագործել խաղաղ բնակիչներին՝ որպես կենդանի վահան և թույլ չեն տալիս նրանց լքել քաղաքը։

Աղբյուրը նշել է, որ «բանակային գործողությունը շուտով կսկսվի, թիրախները նախանշված են»։

«Լավ նախապատրաստված ստորաբաժանումները տեղակայված են 9 ուղղություններով և սպասում են հրամանի»,- ԶԼՄ-ները մեջբերում են Սիրիայի զինվորական հրամանատարության խոսքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930