Բաժիններ՝

Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Կիևին՝ չնայած կոռուպցիոն սկանդալին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն Ուկրաինային կոչ է արել ավելի վճռականորեն պայքարել կոռուպցիայի դեմ՝ միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ Գերմանիան և եվրոպական գործընկերները ռազմական աջակցություն ցույց կտան Կիևին՝ չնայած երկրում կոռուպցիոն սկանդալին։

Այս մասին հաղորդում է DW պարբերականը։

«Ուկրաինայում կոռուպցիայի դեմ վճռական պայքարն անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքի կողմից աջակցությունը մնա համոզիչ», – հայտարարել է Վադեֆուլը Կանադայում Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ 

Նոյեմբերի 12-ին Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի մասին հաղորդագրություններից, սակայն դա առայժմ չի ազդի Բեռլինի կողմից Կիևին կատարվող վճարումների վրա:Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։

Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930