Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դնել հանրաքվեի
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի նպատակահարմարությունը կարող է դրվել հանրաքվեի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Կսպասենք մինչև տարեվերջ, իսկ հետո կդիմենք ժողովրդի կարծիքի օգնությանը»,- ասել է Էրդողանը՝ քննադատելով եվրոպացի քաղաքական գործիչների կոչերը՝ վերանայել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։
«Ենթադրում եմ, որ ԵՄ ներկայացուցիչներն անգամ ուշացել են նմանատիպ հայտարարություններ անելու հարցում։ Անհրաժեշտ է անհապաղ կայացնել համապատասխան որոշում։ Մենք կսպասենք մինչև տարեվերջ, իսկ հետո կհարցնենք ժողովրդի կարծիքը»,- ասել է Էրդողանը։
Դրա հետ կապված՝ Էրդողանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի նախագահ մարտին Շուլցի հայտարարությանն այն մասին, թե ԵՄ-ն պատրաստակամ է դադարեցնել երկխոսությունը դաշինքին Անկարայի անդամակցության վերաբերյալ, եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը։
«Որոշ ուժեր փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Անկարային վախեցնում են պատժամիջոցներով, սակայն մեզ դրանով չես վախեցնի։ Ո՞վ ես դու։ Հարձակումներին ի պատասխան՝ մենք կշարունակենք հետապնդել բոլոր դավաճաններին, որոնց օգտագործում են որպես միջնորդներ և «հինգերորդ շարասյուն»,- հայտարարել է Էրդողանը։