«Նիկոլը շտապում է կյանքի կոչել Ադրբեջանից եկող հրահանգները… Վայելեք իշխանության վերջին ամիսները…». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլին հանգիստ չեն տալիս Կալիգուլայի դափնիները. երևի ինքն էլ իր «նժույգներին» է բերելու խորհրդարան։
Քիչ առաջ Աժ-ում գլխավոր կապիտուլյանտն ասել է, որ « 2-րդ և 3-րդ նախագահների ուժերը չպետք է լինեն խորհրդարանում»։
Նիկոլը շտապում է կյանքի կոչել Ադրբեջանից եկող հրահանգները։
Ամիսներ առաջ Իլհամ Ալիևն էր նրան պարտադրել «վերջ տալ ռևանշիստական ուժերին», հակառակ դեպքում ինքը դա կանի։
Կապիտուլյանտի այսօրվա հայտարարությունն ուղիղ Ադրբեջանի հրահանգն է։
Նախկին նախագահներից «հղի» են մնացել մեկ Ադրբեջանում, մեկ էլ՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության տարածաշրջանային գործընկերները։
Լավ ա չի ասել, որ հաջորդ խորհրդարանում պետք է լինեն բացառապես իր «ձիերը»՝ Հռոմի Կալիգուլա կայսեր օրինակով։
Նիկոլ, օրը կգա՝ բարին հետը։
Ժողովուրդը կորոշի, թե որ ուժերը կլինեն հաջորդ խորհրդարանում, բայց դուք հաստատ իշխանություն չեք լինելու։
Վայելեք իշխանության վերջին ամիսները…»։

