
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի երկխոսության կարևորության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն երբեք չի համաձայնի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետ, հայտնում է BBC-ն։
«Ռուսաստանը մեր ամենախոշոր հարևանն է։ Պայմաններում, երբ լարվածությունը մեծ է, և մենք բախվում ենք անվտանգության բազմաթիվ սպառնալիքների, կարևոր է երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում՝ մինչ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։
Նա նաև նշել է, որ դաշինքը երբեք հավանության չի տա և չի հաշտվի այլ երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտման հետ, այդ թվում՝ Ուկրաինայի։
Մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, Ստոլտենբերգւ նրան անվանել է «ՆԱՏՕ-ի մեծ երկրպագու»։