Մոսկվայում ձերբակալվել է ավտովթարի հետևանքով կանգառում 12 մարդու վրաերթի ենթարկած հայ վարորդը (տեսանյութ)
Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
Այս մասին տեղեկացնում են ՌԴում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Կանգառի վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից Մոսկվայի տարբեր կլինիկաներ հոսպիտալացվել են 11-ը, նրանցից 2-ը` ծանր վիճակում են: 1ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության` տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով: