Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կշարունակի պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ: Չորրորդ փուլում նա 2,5:1,5 հաշվով հաղթեց 2701 վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Ավոնդեր Լիանգին:
Այս մրցափուլում պայքարից դուրս մնաց Շանթ Սարգսյանը:
Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում էր 5 շախմատիստով` Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Կարեն Գրիգորյան:

