Բաժիններ՝

Պուտինն ու Մեդվեդևը քննարկել են Ուլյուկաևի ձերբակալությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մեդվեդևը կոչ է արել հնարավորինս մանրամասն հետաքննել գործը։

Իր կողմից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ողջ տեղեկատվությունը՝ սկսած այն պահից, երբ սկսվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օպերատիվ «մշակումը», որը կասկածվում է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ։

«Նախագահին, իհարկե զեկուցվել է (Ուլյուկաևի ձերբակալության մասին), նա տեղյակ է։ Նրան զեկուցվել է օպերատիվ աշխատանքի հենց սկզբից, այսինքն՝ նա ստացել է ողջ տեղեկատվությունը»,- նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ մեղադրանքները շատ լուրջ են և որոշում պետք է կայացնի դատարանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով։
ՌԴ Քննչական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ուլյուկաևը մեղադրվում է նրանում, որ 2016թ. նոյեմբերի 14-ին 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել «Ռոսնեֆտ» ընկերությունից՝ դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտին» թույլ է տվել գործարք կնքել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման նպատակով։

«Խոսքը շորթմամբ «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից կաշառք ստանալու մասին է՝ ուղեկցված սպառնալիքներով»,- RIA Novosti-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։
Գործակալության հաղորդմամբ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը Ուլյուկաևին ավելի քան մեկ տարի հետևել է։

RIA Novosti-ի մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ ուժայինները գաղտնալսել են նախարարի ու նրա շրջապատի հեռախոսազրույցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս