Բաժիններ՝

ՄԱԿ-ում Ղրիմի հարցով հակառուսական բանաձև է ընդունվել, Հայաստանը դեմ է քվեարկել

Ուկրաինայի ջանքերով երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձև է ընդունվել, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TASS գործակալությունը։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 73 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԵՄ երկրները։

23 պետություն դեմ է արտահայտվել փաստաթղթին (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վենեսուելա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Սերբիա, Սիրիա Ուզբեկստան և այլն)։

76 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Ղրղըզստանը, Տաջիկստանը։
14-էջանոց փաստաթղթում դատապարտվում է «մարդու իրավունքների ոտնահարումը, խտրական միջոցառումները Ղրիմի բնակիչների նկատմամբ», այդ թվում՝ Ղրիմի թաթարների, ինչպես նաև ուկրաինացիների և այլ էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների նկատմամբ։

Փաստաթղթում կոչ է պարունակվում՝ ուղղված ռուսական իշխանություններին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի անհապաղ վերջ դրվի մարդու իրավունքների ոտնահարմանը Ղրիմի բնակիչների նկատմամբ», ինչպես նաև «ապահովվի միջազգային առաքելությունների պատշաճ և առանց խոչընդոտների մատչումը» թերակղզում։

Բանաձևը պահանջում է նաև չեղարկել 2016 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումը, որը ծայրահեղական է ճանաչում «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» ՀԿ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս