Բաժիններ՝

Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է Պուտինին տեսնել հաջորդ նախագահի պաշտոնում. հարցում

Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ 4 տարի առաջ Պուտինին նախագահական աթոռին 2018թ. ցանկանում էր տեսնել միայն երկրի քաղաքացիների 34%-ը, իսկ 2 տարի անց՝ արդեն 58%-ը։

Ընդ որում՝ համաձայն վերջին հարցումների, 19%-ը չէր ցանկանա, որ Պուտինը դառնա երկրի ղեկավար 2018-ից հետո։

Հարցախույզի համաձայն՝ հարցվածների միայն 26%-ն է կարծում, որ 2018թ. հնարավոր է՝ հայտնվի այնպիսի առաջնորդ, որն ի վիճակի կլինի փոխարինել Պուտինին նախագահի պաշտոնում։

49%-ը նման դիրքորոշման հետ համաձայն չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930