6 հատ էդպիսի քննիչ հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի. Փաշինյան

ԱԺ-ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:

«44-օրյա պատերազմի զեկույցի կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, ի սկզբանե պիտի լիներ գաղտնի, գնացեք կարդացեք: Գնացեք կարդացեք, թե ինչ ա գրած: Ուզում եք ասել, որ էնտեղ որևէ բան կա… լսե՛ք, ես 2020 թվականից հետո էնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյայի պատերազմի ժամանակի, ամենայն հարգանքով, բայց 6 հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի, ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Չի կարա հավաքի ուղղակի»,- հայտարարեց նա:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս