
Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտիներ:
Սեպտեմբերի 11-ի գիշերը սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի շարք զրահապատ մեքենաներ:
Այնուհետև զրահապատ մեքենաները Քիլիսից շարժվել են դեպի Օնջուփընար սահմանային անցակետ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին; Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, ինչը ձեռնտու չէ Թուրքիայի համար: