
«Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել». Արա Բաբլոյան

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու փաստը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ երևույթ է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ երևույթն ինքնին բավականին անպատկերացնելի է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել:
Ըստ նրա՝ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, իսկ մնացած հարցերին պետք է անդրադառնալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգի և Սահմանադրության համաձայն:
Ա.Բաբլոյանը հրաժարվեց մեկնաբանել այն, որ դատավորը զանգում է ԱԱԾ պետին. «Թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև եթե հարցը պետք է պարզաբանվի, ապա թույլ տվեք, որպեսզի դա տեղի ունենա ոչ մեկ անձի կողմից, այլ օրենքներին համապատասխան»: