«Անընդհատ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ուրիշ մարդ չկա՞ մեր պետության մեջ». Գալուստ Սահակյան

«Խայտառակ երևույթ է, նման իրավիճակներ չպետք է լինեին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հանգամանքը:

Հարցից, թե Նիկոլ Փաշինյանն ասում է օլիգարխները բերեն-հանձնեն անօրինական գումարները, Գ.Սահակյանը դժգոհեց. «Գիտեք, անընդհատ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, ուրիշ մարդ չկա՞ մեր պետության մեջ: Բոլորը հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանն ասաց»:

Ըստ Գ.Սահակյանի՝ սուտ լուրեր են, թե օլիգարխները թանկարժեք սարքավորումներ են գնել և կարողանում են գաղտնալսել. «Նման սարքավորումներ Հայաստանում չկան»:

Իսկ ինչ վերաբերում է ձայնագրության բողանդակությանը, ապա Գ. Սահակյանն ասաց, որ դա էլ «երկրորդ խայտառակությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս