«Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում». Նորայր Նորիկյան
2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
«2017թ. Մայիսի 14-ին Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 ընտրող (11.19%):
2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 848 հազար 343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 686 ընտրող (9.39%):
Հ.Գ. Հպանցիկ վերլուծությունից երևում է, որ ընտրությունից ընտրություն Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում»,- գրել է նա:
2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք…
Gepostet von Norayr Norikyan am Sonntag, 23. September 2018