«Նախկինի նման կուտակումներ, լցոնումներ այս անգամ չկան». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասերից խախտումների վերաբերյալ այսօր որևէ զանգ չի ստացել. «Իմ վստահված անձանցից որևէ մեկը չի զանգահարել»։

Մարտիրոսյանը նշեց, որ նախկինի նման կուտակումներ, լցոնումներ այս անգամ չկան։ «Ժառանգության» ավագանու թեկնածուն նշեց, որ ոչ բոլոր տեղամասերում ունեն վստահված անձինք։ Վստահված անձանց հստակ թիվ էլ նա չնշեց՝ ընդգծելով, որ ընթացքում եթե լինում են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում վստահված անձ դառնալ, հնարավորություն տալիս են։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930