Քաղաքացիական պարտքը 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ կատարել է 1863 ընտրողից 394-ը

Երևանի կենտրոն համայնքի 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1863 ընտրողից 394-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Արսեն Մանվելյանը:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրատեղամասը բացվել է ժամը առավոտյան 8:00-ին, հետո պասիվություն նկատվեց, ապա ժամը 10:00-ին շարժն ավելացավ»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս