
4/30 ընտրատեղամասում ընտրողների հոսքի զգալի ակտիվացում են արձանագրում

Երևանի ավագանու ընտրություններին 4/30 ընտրատեղամասում ժամը 11:20-ի դրությամբ քվեարկել է 120 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ղազարյանը:
«Ժամը 11:20-ի դրությամբ 1980-ից արդեն քվեարկել է 160 քաղաքացի: Ընդհանուր հոսքը շատ ակտիվ է, նախորդ տարիների համեմատ հոսքը բավականին ավելացել է, նաև նվազել է լարվածությունը»,- նշեց Ղազարյանը:
Նա շեշտեց նաև`մթնոլորտը հանգիստ է, ընտրողների շրջանում ակտիվություն է նկատվում: Ընտրատեղամասում դեռ ոչ մի խախտում չի արձանագրվել: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց` մասնագետները ևս լավ պատրաստված են: