 
                        Բաքվում հրաբուխ է ժայթքել
 
                                    Բաքվի Ղարադաղյան շրջանում տեղի է ունեցել Տորագայ ցեխային հրաբխի ժայթքումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն՝ ժայթքումը տեղի է ունեցել երկու անգամ՝ առավոտյան ժամը 08:00-ին, ապա՝ ժամը 10:00-ին: Ցեխային հրաբխի շուրջ բնակավայրեր չկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        