Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն արդեն իսկ ավարտվել է և 25-ից 19-ը ներկայանալու է քաղաքական կուսակցություններով, իսկ մնացած 6-ը՝ նախաձեռնող խմբերով:
«46 հոգի ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին և նրանցից 20-ը ներկայացվել էին քաղաքական կուսակցություններով, իսկ 26-ը՝ նախաձեռնող խմբերով: Գրանցման ժամանակ 21 թեկնածուի տարբեր օրենսդրական հիմքերով մերժել են»,- տեղեկացրել են հանձնաժողովի հայտարարության մեջ:
Գրանցված թեկնածուները մինչև հոկտեմբերի 16-ն իրավունք ունեն դիմել ԿԸՀ և հանել իրենց թեկնածությունը, իսկ ժամկետի լրանալուն պես բոլոր թեկնածուները կներառվեն ընտրական տեղեկագրերում:
Նախագահական ընտրություններում կմասնակցեն անկախ թեկնածու, ԱԳՆ նախկին նախարար Սալոմե Զուաբիշվիլին, ԱԳՆ-ի մեկ այլ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով ներկայացված է միացյալ ընդդիմադիրների կողմից, Լիբերալների կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլին, «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն և այլք: