Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 294 հազար 534 մարդ
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534 քաղաքացի կամ ընդհանուր թվի 34,72 տոկոսը: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով մինչև 17:00-ն քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 30 հազար 542 քաղաքացի կամ 35,85 տոկոսը, Ավանում՝ 15 հազար 161 քաղաքացի կամ 37,91 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում՝ 33 հազար 742 քաղաքացի կամ 34,45 տոկոսը, Դավթաշենում՝ 12 հազար 283 քաղաքացի կամ 37,52 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 30 հազար 249 քաղաքացի կամ 32,16 տոկոսը, Կենտրոնում՝ 32 հազար 451 քաղաքացի կամ 33,64 տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 36 հազար 377 քաղաքացի կամ 33,43 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 36 հազար 38 քաղաքացի կամ 35,64 տոկոսը, Նորք Մարաշում՝ 4 հազար 11 քաղաքացի կամ 36,91 տոկոսը, Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2 հազար 986 ընտրող կամ 35,85 տոկոսը, Շենգավիթում՝ 40 հազար 480 քաղաքացի կամ 35,56 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 20 հազար 224 քաղաքացի կամ 34,28 տոկոսը: