Մասնագետները վերականգնում են Հալեպին ջուր մատակարարող կայանի աշխատանքը
Մասնագետները վերականգում են ահաբեկիչներից գրավված էլ Հաֆսի ջրակայանի աշխատանքը, որը ջուր է մատակարարում Սիրիայի Հալեպ քաղաքի մեծ մասին։
Մոտ օրերս քաղաքում կվերսկսվի ջրամատակարարումը, լրագրողներին հայտարարել է Հալեպի նահանգի նահանգապետ Հուսեյն Դյաբը:
«Վերականգնողական աշխատանքներն սկսվել են կայանի ականազերծումից անմիջապես հետո: Մոտ օրերս, մենք համոզված ենք, մաքուր խմելու ջուր կհայտնվի մեր քաղաքի բնակիչների բնակարաններում», ասել է նա:
Այս կայանը խմելու ջրի միակ աղբյուրն է Հալեպի նահանգում: Քաղաքը ձմռանը կտրված էր կենտրոնական ջրամատակարարումից պոմպակայանի վթարի հետեւանքով, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրոսակների վերահսկած
շրջանում:
Օրերս սիրիական բանակն ահաբեկիչներից հետ գրավեց ջրի մաքրման եւ վերամղման կայանները. հաղորդել է ՌԻԱ Նովոստին