![](/banners/BeFunky-design.jpg)
Սկառլետ Յոհանսոնը շոուի ժամանակ ծաղրել է Իվանկա Թրամփին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/YfS-CZB6cMyd1S6S1tkLDg-z3YE_640x420.jpg)
Ամերիկացի հայտնի դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին երգիծական Saturday Night Live ծրագրում, որը հեռարձակում է NBC հեռուստաալիքը:
Հոլիվուդյան աստղը Իվանկայի դերում է ներկայացել գոյություն չունեցող Complicit օծանելիքի գովազդում:
«Կնոջ համար, որը կարող էր կանգնեցնել այդ ամենը, սակայն չի անի»,- սկետչում ասում է Յոհանսոնը՝ Իվանկային մեղադրելով կեղծավորության մեջ:
«Գովազդում» Իվանկային կադրի հետևում ձայնը ներկայացնում է այսպես.
«Յուրաքանչյուր տղամարդ գիտի նրա դեմքը: Երբ նա մտնում է սենյակ, բոլորը նայում են նրան, նա Իվանկան է: Նա ուժեղ է, նա մասնակից է»: