Բաժիններ՝

Կրեմլը «խոստումնալից» է որակել Թրամփի հետ Պուտինի հեռախոսազրույցը

Կրեմը մանրամասներ է պատմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից: CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խոսակցությունը եղել է «բավական խոստումնալից»:

«Թրամփը չի թաքցնում փաստը, որ համաձայն չէ Ռուսաստանի հետ բազմաթիվ բաներում, սակայն նա բավական պրագմատիկ է, որպեսզի ասի, որ անհրաժեշտ է երկխոսել, մեզ հարկավոր է համեմատել մեր դիրքորոշումները՝ ընդհանուր դիրքորոշման հանգելու համար»,- պատմել է նա:

Պեսկովի խոսքով՝ Թրամփը նաև պատմել է այն բաների մասին, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը երբեք համաձայնության չեն գա:

«Եվ չնայած այն բանին, որ մեր հարաբերություններում կան որոշակի փակուղիներ, նա ասում է, որ կան մի շարք հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ, որոնց վերաբերյալ մենք երբեք չենք կարող ձեզ՝ ռուսներիդ հետ համաձայնության գալ:

Սակայն, միևնույն ժամանակ, նա ասում է, որ մեզ անհրաժեշտ է միասին հավաքվել և սկսել երկխոսություն: Սակայն, ցավոք, մենք լավ չենք հասկանում, թե այդ երկխոսությունը երբ կարող է սկսվել»,- նշել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031