«Վիճակը շատ բարդ է, ժողովո՛ւրդ». Հրանտ Բագրատյան

«Վիճակը շատ բարդ է, ժողովո՛ւրդ։ Գիտե՞ք՝ ինչն է զավեշտալի։ Ըստ գործող իշխանությունների՝ դուք պետք է աղքատ լինեք, որ նայեք, թե ով ձեզ ընտրաշակառք կտա։ Եթե հարուստ լինեք, ընտրակաշառք չեք վերցնի։ Հարուստ մարդու համար ի՞նչ կնշանակի 10 կամ 20 հազար դրամը։ Ստացվում է, որ գործող քաղաքական ուժի նպատակն է, որ դուք աղքատ լինեք։ Հնարավոր չէ՝ իրենք մտածեն, որ դուք հարուստ լինեք, լավ լինեք,- այս մասին երեկ Տավուշի մարում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով,- Որ լավ լինեք, կաշառք չեք վերցնի, որ կաշառք չվերցնեք, ընտրություն կլինի, որ ընտրություն եղավ, իրենք չեն ընտրվի։ Հենա՝ եկեղեցի էլ են սարքում, ամեն ինչ անում են, իրենք են այստեղ։ Հլը մեկդ խոսացեք, վիզներդ կկտրեն»։

Նա քննադատեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը՝ նշելով, որ իրենք հայտարարում են, թե հաջողության հասնելու դեպքում ով է լինելու վարչապետը, որքան աճ կունենանք, միջին աշխատանքային կենսաթոշակները կբարձրացնեն մինչև առնվազն 73.000 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 111 հազար դրամ: Հրանտ Բագրատյանն անդրադարձավ կուսակցության ներկայացրած ծրագրային մի շարք դրույթների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031