![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնիան Մալայզիային է փոխանցել Կիմ Չեն Նամ-ի մատնադրոշմները
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Untitled-1-8.jpg)
Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները: Այդ մասին հայտնել է Kyodo ճապոնական գործակալությունը:
Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել էր ու արտաքսվել երկրից:
Մալայզիական կողմին այդ տվյալների հանձնումը դարձել է Կիմ Չեն Նամի մահվան գործով Մալայզիայի եւ Ճապոնիայի միջեւ ուղղակի համագործակցության առաջին փաստը:
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրաէ հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: