![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախցի դիտորդները հետևում են Աբխազիայում մեկնարկած խորհրդարանական ընտրությունների ընթացքին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/ce8b203084cf09352511054e91446194_640x420.jpg)
Աբխազիայի խորհրդարանում՝ Ազգային ժողովում, սկսվել է ընտրությունների քվեարկությունը, բացվել են 152 ընտրատեղամասեր, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ-ին:
«Երևանի ժամանակով ժ. 9.00-ին բացվել են ընտրատեղամասերը: Դրանցից յուրաքանչյուրում ներկա են թեկնածուներից դիտորդներ, օրվա ընթացքում քվեարկության ընթացքին կհետևեն դիտորդներ Ռուսաստանից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները անցկացվում են միամանդատ շրջաններում: 35 տեղին հավակնում է 137 թեկնածու, այդ թվում՝ 24-ը 4 քաղաքական կուսակցություններից, 113-ը՝ նախաձեռնող խմբերից: