Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անորոշ ժամանակով հետաձգել է Շվեյցարիա այցը: Այս մասին հայտնում է Sonntags Zeitung պարբերականը՝ վկայակոչելով

«Եվրոպացի թուրք դեմոկրատների միություն» կազմակերպության ներկայացուցչին:
Միևնույն ժամանակ, Մեց քաղաքում կայանալիք միջոցառումը, որը նվիրված է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեին, տեղի կունենա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդեռլանդների իշխանություններն արգելել էին Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում, որտեղ նա պատրաստվում էր հանդես գալ միտինգին՝ նվիրված Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններին:

Ավելի ուշ երկրի իշխանությունները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային արգելել էին հանդիպել Ռոտերդամում ապրող թուրքերի հետ: Դիվանագետը հայտարարվել էր «անցանկալի անձ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031