
«ՌԴ-ն մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել պատժամիջոցները չեղարկելու հարցը». Պեսկով

Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների չեղարկման հարցի քննարկմանը: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը երբեք չի փորձի այս հարցը օրակարգ մտցնել: Մենք այս հարցին չենք անդրադառնա»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ինքը կորոշի, թե երբ է անհրաժեշտ քննարկել պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: «Մենք առաջինը չենք լինի այն հարցում, որը դրան է առնչվում»,- նշել է նա: