Բաժիններ՝

«Ահավոր ժամանակ է Կալիֆոռնիայի համար». Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը: Այդ մասին նա նոյեմբերի 11-ին հայտնել է Twitter-ի իր էջում:

«Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն,-գրել է Բաթլերը՝ հրապարակմանը կցելով լուսանկար, որտեղ երեւում է ամբողջովին այրված կառույցը: Ահավոր ժամանակ է Կալիֆոռնիայի համար: Ինչպես միշտ, ոգեւորված եմ հրշեջների արիությամբ, ոգու ուժով եւ ինքնազոհաբերման պատրաստակամությամբ»:

Իր հերթին կանադացի երգիչ եւ կիթառահար Նիլ Յանգը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Կալիֆոռնիայի իր տունը նույնպես այրվել է: «Ես իմ տունը կորցրեցի նախքան Կալիֆոռնիայի հրդեհը, իսկ այժմ կորցրել եմ եւս մեկը»,-գրել է երաժիշտը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ շոու բիզնեսի ամերիկացի աստղերը հայտնվել են շաբաթվա կեսին Կալիֆոռնիայի Վենտուրայի օկրուգում բռնկված հրդեհի պատճառով տարհանված հազարավոր մարդկանց թվում:

Մալիբուում իրենց տները լքել են, մասնավորապես, հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Քիմ Քարդաշյանը, երգչուհիներ Լեդի Գագան, Իգի Ազարիան եւ Շերը, ինչպես նաեւ ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Ջերարդ Բաթլերը՝ թատրոնի եւ կինոյի շոտլանդացի դերասանը, առավել հայտնի է «Օպերայի ուրվականը» (2004 թ.), «Երեք հարյուր սպարտացիներ» (2006 թ.), «Ռոք-ն-ռոլի» սիրահարը» (2008 թ.), «Օրինապահ քաղաքացին» (2009 թ.) ֆիլմերում կատարած դերերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս