Բաժիններ՝

«Սպառնալիքներն իրական են». Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն սպառնում են սպանել

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից։ «Անցած հանգստյան օրերին ինձ ու իմ երեխաներին ուղարկված հեռախոսային հաղորդագրություններում մեզ կյանքից զրկելու սպառնալիքներ են հայտնվել:

Սպառնալիքներն իրական են: Այդ ուղերձների հեղինակներն արդեն պարզված են, նրանք նախկին զինվորականներ են, «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներ»,-ասել է Զուրաբիշվիլին: Նա կոչ է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվին, որին ակտիվորեն աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք է կայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930