
Արմեն Սարգսյանը հետ է կանչել դեսպան Արա Սահակյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանահգրում: