«Քանի դեռ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեզ համար կենսական նշանակություն ունի»:
Նոր Ընտրական օրենսգրքի տապալումը և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստը էականորեն սահմանափակեցին նորաստեղծ քաղաքական ուժի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակահատվածում միայնակ և արդյունավետ մասնակցության հնարավորությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
«Չեմ կարծում, որ «Սասնա ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է հաջորդ տարի առաջընթացի հասնել միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար Եվրամիությունում (ԵՄ) բնակության եւ աշխատանքի համար «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ:
Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։
«Ովքեր ասում են՝ ծայրահեղական են, պետք է փաստեր բերեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում: Երևի նկատի ունեն ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մարդկանց զոհվելու հանգամանքը»:
Ցուցակների վերջնական կազմմանը և ԿԸՀ ներկայացնելուն հաշված ժամեր են մնացել (վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00)։
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում:
ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից էր Ռիադին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի մեղսակցությունը լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը:
Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան է սպասում Եվրամիությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու:
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Էդգար Ղազարյանին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան:
«Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին»:
Միացյալ Նահանգներն ի զորու չէ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության օդային եւ ծովային նավատորմի աշխատանքը:
«Ռեյտինգային ընտրացուցակները, այդուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Ինչքան էլ ասենք, խոսենք և վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայմանորեն աշխատելու է տեղի թաղային հարաբերությունների սինդրոմը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ալյանս» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միավորվելու որոշում է կայացրել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ թեկնածություն դնում, թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»։
«Կներեք, մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն իմ համար ընդունելի չեն: Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից»:
«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը, որովհետև վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն է լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերին՝ հավաքվել խաշի սեղանի շուրջ և հաշիվը կփակի նա, ով կանցնի հաջոդր ԱԺ:
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: