Բաժիններ՝

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը 80 հազար հեկտար տարածք է ճարակել

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհը նոյեմբերի 11-ին հասել է 80 հազար հեկտարի, կրակը ոչնչացրել է մոտավորապես 7 հազար շինություն, առնվազն 31 մարդու կյանք է խլել եւ ավելի քան 150 հազար տեղացի բնակիչների տարհանման պատճառ դարձել: Այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Սքոթ Ջեդբերթը, որն այդ հրդեհը որակել է «ամենաավերիչը Կալիֆոռնիայի պատմության մեջ»։

Նրա խոսքով՝ կրակի դեմ շուրջօրյա պայքարում են 3200-ից ավելի հրշեջներ, բայց առայժմ իշխանությունները չունեն այն բանի հուսադրող վկայություններ, որ կրակը կհաջողվի մարել առաջիկա օրերին: իսկ դա նշանակում է, որ զոհերի ու տուժածների թիվը, հավանաբար, կավելանա, համապատասխանաբար կմեծանա նաեւ կրակի պատճառած վնասը, որը առայժմ չեն էլ փորձում գնահատել: Բյութի օկրուգի շերիֆի տվյալներով՝ նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրված Պարադայս քաղաքում հայտնաբերվել է վեց մարդու մարմին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այդ շրջանում հրդեհները 23 մարդու կյանք են խլել, իսկ Կալիֆոռնիայի հարավում՝ երկու: Նահանգի հյուսիսում անհայտ է մնում 228 մարդու ճակատագիրը: Կալիֆոռնիայի այդ օկրուգում անտառային հրդեհը ամենամեծ թով զոհերի է բերել այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանություններն սկսել են գրանցել նման տեղեկատվությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայի Բյութի, Վենտուրայի եւ Լոս Անջելեսի օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Նա կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին, որոնք անհրաժեշտ են հրդեհի դեմ պայքարելու եւ դրա հետեւանքների վերացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս