
Սաուդյան Արաբիան դեռևս չի քննարկում ՕՊԷՔ-ի լուծարման հարցը

ՕՊԷՔ-ի լուծարման հարցը ներկա փուլում չի քննարկվում: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը՝ ելույթ ունենալով ADIPEC-ի նստաշրջանում:
«Սաուդյան Արաբիան ընթացիկ քաղաքական փուլում չի քննարկում ՕՊԷՔ-ի լուծարումը»,-ասել է նա: Ալ Ֆալեհի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ակնկալում է մինչեւ դեկտեմբեր ՕՊԷՔ+-ում փոխհամաձայնության հասնել 2019 թվականի քաղաքականության շուրջ:
Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը դեկտեմբերին որոշում կընդունի 2019 թվականին նավթի արդյունահանման հարցի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: