Բաժիններ՝

Քաբուլում առնվազն ութ մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով

Առնվազն ութ մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր:

Պայթյունը Քաբուլում որոտացել է նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին)՝ Պաշտունստան կենտրոնական հրապարակից եւ մունիցիպալիտետի շենքից ոչ հեռու: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել ոստիկանական հսկիչ անցակետի մերձակայքում:

Իր հերթին 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով ՆԳ նախարարության տվյալներ, նշում է, որ գրոհի հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 20-ը տուժել են:

Հեռուստաալիքը նաեւ հայտնում է, որ Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս