
Պուտինը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:
Նա նաև տեղեկացրել է, որ արարողությանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել էր Ստամբուլում կայացած սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովին: