Նիկոլ Փաշինյանին բավարարել է Լուկաշենկոյի պատասխանը
                                    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է և ինչ պատասխան է ստացել:
«Եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    