
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. ադրբեջանցի պաշտոնյա. tert.am

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական (Ղարաբաղա-ադրբեջանական-Tert.am) հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,- «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը «շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար»: «Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը»,- ասել է Հաջիևը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: