Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴ

«Ռոբերտ Քոչարյանը բոլոր դատական նիստերին մասնակցել է, այսօր հրապարակմանը չեկավ այն տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է մեր բողոքը, ինքը շարունակում է մնալ ազատության մեջ, եթե ոչ, իր տնից կգնա մեկուսարան, ինչը և արեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ իրենց միջնորդությունները կապված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հետ, որոնց Վերաքննիչ դատարանը լուծում չի տվել, որոշել է վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ. «Վերջնական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք, թե դրանց ինչ լուծում է տրվել, ակնհայտ է, որ մերժված են, բայց թե կոնկրետ ինչ պատճառաբանությամբ, ասել չենք կարող»։

Ալումյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանին դիմելուն զուգահեռ՝ դիմելու են նաև ՄԻԵԴ.

«Չենք սպասելու մինչև Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետև տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»։

Տեսանյութեր

Լրահոս