Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:
Ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ գտնվում է Սպիտակ քաղաքում, և այնտեղ լույս չկա։
«Այս պահին Սպիտակ քաղաքի մի քանի ընտրատեղամասերում և Արևաշող գյուղում լույս չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Ձայների հաշվարկը 23/31 ընտրական տեղամասում, Վանաձոր (ուղիղ). news.am
9/46 ընտրատեղամասում ընթանում է ձայների հաշվարկ։ 1609 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 713-ը։
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
14/08 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսվել է:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այս պահին դժվարանում է ամփոփ կարծիք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված.
Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ Երևանի 9/16 ընտրատեղամասում ընտրողներին չեն տրամադրվել «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկները՝ թիվ 6-ը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ երկրորդ նախագահը ընտրություններին մասնակցե՞լ է։ Ի պատասխան՝ նա ասաց, այսօր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց տեղյակ չէ՝ նա ընտրություններին մասնակցել է, թե ոչ։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը։
Այսօր ժամը 17։00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.54%-ը կամ 1 մլն 25 հազար 2 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
ՀՀԿ համամասնական ցուցակի պատգավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս արած իր հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այն է՝ իշխանություն՝ Արցախի դիմաց, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է արել հրադադարի եռակողմ երկու փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, փոխարինել Դուշանբեում «վերելակային» պայմանավորվածությամբ։
«Դա մեր նախաձեռնությունը չէ, բայց հայտարարությունը տեսել եմ, շնորհակալ եմ նախաձեռնողներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հայաստանի ժուռնալիստների միության շենքում տեղակայված 9/46 ընտրատեղամասի հարևանությամբ՝ Պուշկինի 3 հասցեում, շենքի ճակատային հատվածում՝ բնակիչների պատշգամբի հատվածում, տեղադրված է Դավիթ Սանասարյանի գովազդային պաստառը։
«Աբովյան 28/1, Գեղաշեն 27/36, Չարենցավան 26/11, Էրեբունի 11/05 ընտրատեղամասերում դրսում կանգնածներն ուղղորդում են մարդկանց՝ ասելով, թե՝ գիտեք, չէ՞, «Լուսավոր Հայաստանի» օգտին… ու սա չի վերահսկվում: Նույն խախտումն ունենք նաև Լոռու մարզում»,- 168.am-ին հայտեցին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից:
Քվեարկելուց հետո նա դուրս եկավ և զրուցեց լրագրողների հետ, որի ընթացքում ընտրատեղամասի մոտ սպասող երիտասարդներից մեկը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի հասցեին, Դ. Շահնազարյանի բնորոշմամբ, միջադեպն այդքան էլ պատահական չէ։
Վերջին օրերին համացանցում տարածում են Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթ Շահնազարյանի լուսանկարը, որտեղ նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է, և նշում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Դավիթ Շահնազարյանի դուստրը Աննա Հակոբյանի հետ մտերիմ է, որի կողքին է եղել նաև հեղափոխության օրերին։
«Չունենք լուրջ անհանգստություններ»,- այսօր այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը՝ անդրադառնալով դիտորդական առաքելությանը:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Մոտավորապես 20 րոպե ընտրատեղամասում մնալուց հետո ԵՄ դեսպանը դուրս եկավ։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակով Լոռու մարզում առաջադրված թեկնածուներից Գևորգ Սուքիասյանը քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 7-րդում:
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։
«Ես համարում եմ, որ գաղտնալսող և հրապարակող սուբյեկտը կարող է նույնը չլինեն. Գաղտնալսողներին թող իր քթի տակ ման գա, չէ՞ որ ակնհայտ է ամեն ինչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
«Գաղտնալսման բովանդակությունն ապացուցեց, որ ՀՀ-ում բացարձակապես արդարադատություն գոյություն չունի»,- թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ, 1996թ-ից հետո, ընտրություններին չեմ մասնակցում։ Երկակի զգացում է, մի կողմից համոզված ես որոշմանդ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից՝ կանչում է քաղաքացիական պարտքը»։
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանի համոզմամբ` այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից: «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի և սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,- ասաց Հարությունյանը։