«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:
Կարծես թե հաստատվում են մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականներին։
Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով եւ շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։
Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ եւ կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից։
ՀԿ-ականներն ԱԺ չանցնելուց հետո պարապ չեն մնա։ Հատկապես նրանց պրոֆեսիոնալ հատվածն արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ միջազգային կառույցներից։
Մի քանի օր առաջ մեր գրած լուրը՝ Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Կարեն Աբրահամյանին նշանակելու մասին երեկ հաստատվեց։ Ճիշտ է՝ մինչ այդ մեզ մի լավ նախատեցին «ապատեղեկատվություն տարածելու, իրավիճակն ապակայունացնելու» համար, թեեւ մենք բոլորովին նման մտադրություն չենք ունեցել։
Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։
Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, և որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի խճուղում հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ է առաջացրել:
«Հուսամ, որ նույնն են մնալու նաև Հայաստանի համար կարևոր «կարմիր գծերը», որոնք երբևէ չեն կարող խախտվել»։
Թուրքիայի իշխանությունները գնում են նրան, որ ներքաղաքական դաշտում վերացնում են կամ սահմանափակում քիչ թե շատ ազդեցիկ քրդական առաջնորդների գոյությունը:
Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է եւ հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ:
Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս:
Ներկա փուլում Հայաստանի նախարարությունները պետք է իրականացնեն համակարգաստեղծ գործառույթ։ Պարզապես մենեջերը չի կարող համակարգ ստեղծել։ Դա անելու համար անհրաժեշտ է բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ։
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող:
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:
«Արցախում տեղի ունեցած փոփոխությունները չէի ցանկանա քաղաքականացնել կամ կապել Արցախի հարցի հետ։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, ընտրություններից հետո այնպիսի իրավիճակում ենք, որ մեկը մյուսի վրա ուզում են ցեխ շպրտել, բայց չպետք է պիտակավորենք մեկս մյուսին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի։
«Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»:
ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ից ավտոմոբիլների եւ համալրող մասերի լրացուցիչ ներկրման մաքսերի սահմանումը սառեցնել մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ հանրապետության նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա կլինեն 55 երկրների մինչեւ 155 ներկայացուցիչներ, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:
«Ի՞նչ են անում լրագրողները. Պուտինի հետ լեզվակռիվը հեռարձակում են ուղիղ եթերում, իսկ հետո գրում, թե Լուկաշենկոն ստիպված եղավ ներողություն խնդրել Պուտինից այն բանի համար, որ նրա հետ խոսակցության մեջ է մտել։ Աստված սիրեք, ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրել։ Մենք այնտեղ ներողություն խնդրել ենք… Ես Նիկոլից եմ ներողություն խնդրել, որ նրա վրա հարձակվել եմ տարբեր պատճառներով։ Պուտինը բոլորից է ներողություն խնդրել»։
Կոսովոյի խորհրդարանը հաստատել է լիարժեք բանակի կազմավորումն անվտանգության ուժերի հիման վրա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության մասին որոշումը: