
Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ է արձանագրել. հարցում

Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Realmeter ընկերությունը: Նախագահի աշխատանքը քննադատաբար է գնահատում հարցվածների 46,9 տոկոսը:
Կորեայի Հանրապետության ղեկավարի վարկանիշի հերթական անկումը կապում են վերջին օրերի մի շարք վշտալի իրադարձությունների հետ: Խոսքը, մանավորապես, վերաբերում է ճեպընթացի վթարին, ռազմական հետախուզության նախկին ղեկավարի ինքնասպանությանը, ինչպես նաեւ քաղաքական սկանդալներին:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 10-12-ին: Դրան մասնակցել Է երկրի 1,5 հազար բնակիչ: Արդյունքների անճշտությունը կազմում է 2,5 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: