Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ սահմանապահ ուժերը տեղակայվելու են Ղազախի և Աղստևի հատվածում:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը:
Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով: