«Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց». Արմեն Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության մասին որոշումը:

«Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց, և ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում այնքանով, ինչքանով որ հաշվի են առնվել մեր փաստարկները դատական նսիտերի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, մենք շարունակելու ենք աշխատել, ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,-դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս