Բաժիններ՝

Նյու Ջերսիում ինկասատորների ավտոմեքենայից հարյուրավոր թղթադրամներ են թափվել ճանապարհին

ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի խճուղում հարյուրավոր թղթադրամներ են թափվել ինկասատորների ավտոմեքենայից, ինչը մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ է առաջացրել: Այդ մասին հայտնել է Արեւելյան Ռութերֆորդի օկրուգի ոստիկանական վարչությունը:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է զրահապատ ավտոմոբիլը՝ վթարային լույսերը միացրած, կանգնել անվտանգության գոտում, իսկ համազգեստով երկու ինկասատորներ ճանապարհին հավաքում են փողը, մինչ ավտոմեքնենաները շրջանցում են նրանց:

Ոստիկանության հաղորդմամբ՝ Նյու Յորքից ոչ հեռու ինկասատորների հետ կապված միջադեպի վայրում «բազմաթիվ» ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել այն պատճառով, որ վարորդները կանգ են առել՝ փորձելով հավաքել փողը: Ոստիկանությունը հետաքննում է, թե փողն ինչ կերպ է հայտնվել խճուղում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31